Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Զրո քլիք» կամ անտեսանելի ընթերցող. Արդյունքում՝ AI-ի ազդեցությունը մեդիայի վրա
Քաղաքականություն

Բաքուն չի պահանջում ադրբեջանցի զինծառայողի արտահանձնումը, քննարկումներ չեն տարվում․ Փաշինյան

Բաքուն չի պահանջում ադրբեջանցի զինծառայողի արտահանձնումը, քննարկումներ չեն տարվում․ Փաշինյան
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
 
Sputnik. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ եթե սահմանը հատած զինվորը Հայաստանում հանցագործություն կատարած չլիներ, հենց նույն օրը կվերադարձվեր Ադրբեջանին։
 
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հնարավոր արտահանձնման քննարկում չկա. Բաքուն չի պահանջում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
 
«Ադրբեջանն ինքն էլ է քրեական գործ հարուցել, հայտարարություն է տարածել։ Ադրբեջանը կարող է ցանկանալ իրենց քրեական գործով էլ հետաքննություն անցկացնել։ Այդ զինվորը, որ գնա Ադրբեջան, չի գնալու իրենց տուն, այդ զինվորին դատելու են նաև Ադրբեջանում։ Ի՞նչ հարց եք քննարկում, կարո՞ղ է երբևէ... Ես ի՞նչ է պետք է ասեմ՝ չէ՛, այդ զինվորը հավերժ պետք է մնա Հայաստանում։ Ինչքա՞ն է պետք, որ մնա ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը։
 
Վարչապետը հիշեցրեց, որ ադրբեջանցի զինծառայողը կալանավորված է, քանի որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հանցագործություն է կատարվել։ Միևնույն ժամանակ Փաշինյանը նշեց, որ չգիտի՝ արդյոք հարցաքննվել է ադրբեջանցի զինծառայողը, քանի որ քրեական գործի մանրամասներին չի տիրապետում։ Նա նշեց, որ դատարանի որոշումից հետո ամեն ինչ պարզ կլինի։
 
Փաշինյանը հայտարարեց՝ եթե սահմանը հատած զինվորը Հայաստանում հանցագործություն կատարած չլիներ, ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած չլիներ, ապա հենց նույն օրը կվերադարձվեր Ադրբեջանին։
 
«Պրոբլեմ է ոչ թե զինվորի մոլորվելն ու անցնելը, այլ այն, որ ինքը մտել է մարդկանց տուն, կրակել, վնասել է մարդուն․․․Չեմ կարծում, թե դա այն հարցն է, որ խաղաղության գործընթացը կարող է ինչ-որ կերպ վտանգել․․․»,- ասաց ՀՀ վարչապետը։
 
Նա վստահեցրեց, որ իշխանությունները Շաքիի միջադեպը թերագնահատելու ոչ մի միտում չունեն։
 
Փաշինյանը կրկնեց իր այն միտքը, դե կատարվածը սովորական, կրիմինալ հանցագործություն է։
 
«Անդրսահմանային հանցագործություն է։ Մենք անդրսահմանային հանցագործությունների ուրիշ դեպքեր էլ ունենք՝ թմրանյութեր են անընդհատ Հայաստան արտահանվում, Հայաստանից տարանցվում, այդ ամենից ապոկալիպսիս սարքել պետք չէ»,- հայտարարեց Փաշինյանը։
 
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
 
Մուսաևի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել։
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո