Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Փաշինյանը աշխատանքային այցով հասել է Թուրքմենստան
Մամլո հաղորդագրություն

Հաստատվել են առևտրային էլեկտրոնային հարթակի շահագործողի կողմից հարկային մարմիններին տրամադրվող տեղեկատվության չափանիշները

Հաստատվել են առևտրային էլեկտրոնային հարթակի շահագործողի կողմից հարկային մարմիններին տրամադրվող տեղեկատվության չափանիշները
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար

Կառավարությունը սահմանել է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը, տեղեկատվության ներկայացման և այդ տեղեկատվության հասանելիության կարգը։

Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է, որ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ՀՀ-ից արտահանված ԵՏՄ անդամ այլ պետությունում ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների վերաբերյալ հարկային մարմին է ներկայացնելու տեղեկատվություն՝ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի, առևտրի էլեկտրոնային հարթակի, տրանսպորտային (ապրանքաուղեկցող) փաստաթղթի (ապրանքների տեղափոխումը հաստատող այլ փաստաթղթի)՝ առկայության դեպքում, համարի ու ամսաթվի, ապրանք մատակարարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ, վաճառված ապրանքի, ինչպես նաև վերադարձված ապրանքի կամ վճարված ապրանքից ֆիզիկական անձի հրաժարվելու վերաբերյալ։

Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացնելու բացառապես էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով՝ հարկային մարմնի սահմանած ծրագրային ձևաչափին համապատասխան։ Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը սահմանված տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացնելու յուրաքանչյուր ամսվա համար՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2027 թ. հունվարի 1-ից:

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո