Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Բաքուն չի պահանջում ադրբեջանցի զինծառայողի արտահանձնումը, քննարկումներ չեն տարվում․ Փաշինյան
Մամլո հաղորդագրություն

ԱԺ-ում ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են գենդերային քաղաքականությանը վերաբերող հարցեր

ԱԺ-ում ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են գենդերային քաղաքականությանը վերաբերող հարցեր
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, փոխնախագահ Վաղինակ Վարդանովը և հանձնաժողովի անդամ Անուշ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչ, Վրաստանում և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու Կաորի Իշիկավային և Վրաստանի և Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության և ԱԺ մշտական հանձնաժողովի համագործակցության հնարավոր շրջանակներն ու ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևով Հայաստանի երրորդ ազգային ծրագրի շրջանակում կանանց խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերին:
 
Քննարկվել են խորհրդարանական վերահսկողությանը, հանձնաժողովի տիրույթում գտնվող ոլորտներում փորձի փոխանակմանը, գենդերային քաղաքականությանը վերաբերող, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում համագործակցությանն ու դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր։
 
ԱԺ
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո