Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Զրո քլիք» կամ անտեսանելի ընթերցող. Արդյունքում՝ AI-ի ազդեցությունը մեդիայի վրա
Քաղաքականություն

Ոչ մի ենթակառուցվածք ապահով չէ՝ առանց Իրանի անվտանգության. Ղալիբաֆ

Ոչ մի ենթակառուցվածք ապահով չէ՝ առանց Իրանի անվտանգության. Ղալիբաֆ
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար

Իրանի խորհրդարանի խոսնակ և ամերիկյան կողմի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի նիստի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ տարածաշրջանում ոչ մի ենթակառուցվածք ապահով չի լինի, եթե Իրանի անվտանգությունը երաշխավորված չլինի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։«Այն տարածաշրջանում, որտեղ մենք չենք կարող նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի, կամ եթե մեր անվտանգությունը երաշխավորված չէ, ոչ մի ենթակառուցվածք անվտանգ չի լինի», - գրել է նա։

Միևնույն ժամանակ Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ Իրանը «կոշտ, զղջում առաջացնող, հստակ և արագ» պատասխան կտա իր դեմ գործողություններին։Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու, օդային միջանցքները փակելու և երկրի առևտրային կենսական ուղիների վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի ներկայիս ջանքերը կձախողվեն տնտեսական ոլորտում լուրջ պլանավորման ու կառավարման, ինչպես նաև ռազմական պատասխան գործողությունների միջոցով։

«Սպիտակ տան ղեկավարները պետք է իմանան, որ Իրանի հպարտ և պատմություն կերտող ժողովուրդը երբեք չի նահանջի սպառնալիքների, հռետորաբանության կամ օդային ու առևտրային շրջափակման առջև», - ասել է նա։ ԱՄՆ-ն սեպտեմբերի 23-ից սահմանափակումներ է հայտարարել իրանական ավիաընկերությունների նկատմամբ՝ պատժամիջոցներով սպառնալով այն երկրներին, որոնք կընդունեն և ծառայություններ կմատուցեն իրանական ինքնաթիռներին։ Դրանից հետո առանձին երկրներ դադարեցրել են չվերթեր ընդունել Իրանի Իսլամական Հանրապետությունից։

 

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո