Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Բագրատ Միկոյան. «Քոչարյանի իշխանության ժամանակ ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին անցնում
Մամլո հաղորդագրություն

Իրանի սպորտի և երիտասարդության նախարարն այցելել է Հայաստանի մարզական և կրթական կենտրոննե?

Իրանի սպորտի և երիտասարդության նախարարն այցելել է Հայաստանի մարզական և կրթական կենտրոննե?
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալին այսօր այցելել է մարզական և կրթական մի շարք հաստատություններ՝ ենթակառուցվածքներին ծանոթանալու և երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանի, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանի և ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանի ուղեկցությամբ ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարարը նախ այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել մարզումային պայմաններին։ Քննարկվել են ֆուտբոլի ոլորտում համագործակցության խորացման և մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները։
 
Հաջորդիվ Ահմադ Դոնիամալին այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: Ռեկտոր Տիգրան Սիմոնյանը ներկայացրել է բուհի կրթական և գիտահետազոտական գործունեությունը, մասնավորապես՝ «Սպորտ լաբ» գիտահետազոտական կենտրոնը, որտեղ իրականացվում են հետազոտություններ սպորտային ֆիզիոլոգիայի, կենսամեխանիկայի և վերականգնողական գիտության բնագավառում։
 
Բարձրաստիճան հյուրը շրջել է ըմբշամարտի, ձյուդոյի, ծանրամարտի և սպորտային մարմնամարզության մարզադահլիճներում՝ ծանոթանալով մարզումային պայմաններին։
 
Կողմերը քննարկել են սպորտային կրթության, գիտության և հետազոտությունների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով մասնագիտական փորձի փոխանակումը, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը, աշխատաժողովների և կրթական միջոցառումների կազմակերպումը։
 
Այցի շրջանակում Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը հանդիպել է նաև Հայաստանի հակադոպինգային գործակալության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են դոպինգի կանխարգելման, հակադոպինգային կրթության, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հարցեր։
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո