Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Թրամփ. ԱՄՆ-ն միջանկյալ ընտրություններից առաջ չի վերականգնի հարվածները Իրանի նկատմամբ
Քաղաքականություն

Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում՝ Փաշինյանի հայտարարությունը

Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում՝ Փաշինյանի հայտարարությունը
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
 
Հայկական ժամանակ. «Ալմաթիի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում»։
 
Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում:
 
Նա նշել է, որ 2024 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որն անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ իրավականորեն պարտադիր փաստաթուղթն է։
 
«Փաստաթղթում ամրագրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում որպես հիմնարար սկզբունք առաջնորդվելու են Ալմաթիի հռչակագրով»,- նշել է Հայաստանի վարչապետը։
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հռչակագիրը, որը ԱՊՀ հիմնարար փաստաթղթերից մեկն է, կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի տեքստում։
 
Նրա խոսքով՝ Ալմաթիի հռչակագիրը հիշատակվում է Համաձայնագրի նախաբանում։
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո