Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Բագրատ Միկոյան. «Քոչարյանի իշխանության ժամանակ ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին անցնում
Մամլո հաղորդագրություն

Վահան Կոստանյանը ներկա է գտնվել Երևանում կազմակերպված Միջազգային առևտրի և ներդրումների համաժողովին

Վահան Կոստանյանը ներկա է գտնվել Երևանում կազմակերպված Միջազգային առևտրի և ներդրումների համաժողովին
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
Հոկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Երևանում անցկացվող Միջազգային առևտրի և ներդրումների համաժողովին՝ հանդես գալով բացման խոսքով։
 
Իր ելույթում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ ընդգծելով միջազգային գործընկերներին, առևտրային ցանցերի ներկայացուցիչներին և ՀՀ գործարար շրջանակներին մեկ հարթակում համախմբող նման նախաձեռնությունների կարևորությունը։
 
Վահան Կոստանյանը շեշտել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է՝ կարևորելով հայկական ընկերությունների համար նոր շուկաների հասանելիության ընդլայնումն ու արտահանման ներուժի առավել լիարժեք իրացումը։
 
ԱԳՄԱՆ
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո