Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումները կկիրառվեն ամբողջական և միասնական ձևով
Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանական կրակոցներից վիրավորված կնոջը անդամահատել են, ոտքը՝ կրճատել են։

Ադրբեջանական կրակոցներից վիրավորված կնոջը անդամահատել են, ոտքը՝ կրճատել են։
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
 
tert.am․ Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը, թեև վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավեր ունենալ, պարբերաբար ցավազրկողներ է ընդունում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Անի Ավետիսյանի ամուսինը:
 
Նրա խոսքով, կնոջ առողջական վիճակը դեռևս պահանջում է բժիշկական հսկողություն, ասում է՝ Անիի մոտ վնասվածքներ կան ինչպես ոտքի, այնպես էլ ձեռքի հատվածում։
 
«Վերջին օրերին Անիին վիրահատել են։ Վիրահատական միջամտության ընթացքում կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև՝ ոտքի կրճատում»,-ասել է Անիի ամուսինը։ Ընտանիքի փոխանցմամբ՝ առաջիկա վիրահատությունների մասին այս պահին դեռ վաղ է խոսել։
 
Անիի ամուսինը նաև նշել է, որ այս փուլում ընտանիքը չի ցանկանում կրկին վերհիշել դեպքի մանրամասները։
 
Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում։ Ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ներթափանցել էր բնակավայր, գիշերել տներից մեկում, ապա կրակել 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ՝ նրան վիրավորելով ոտքի հատվածում։ Անի Ավետիսյանը կարողացել էր դանակով հարվածներ հասցնել Մուսաևին։
 
Դեպքի հետևանքով վնասվածք էր ստացել նաև Անիի 15-ամյա որդին, որը տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։ Անի Ավետիսյանը ներկայում բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո