Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Փաշինյանը՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում. «Մենք հասել ենք անհնարինին, և անհրաժեշտ է ամեն օր պահպանել ձեռք բերված խաղաղությունը»:
Տնտեսություն

Համայնքային ենթակառուցվածքների սուբվենցիոն ծրագրերի համար կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 153 մլն դրամ

Համայնքային ենթակառուցվածքների սուբվենցիոն ծրագրերի համար կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 153 մլն դրամ
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
 
1lurer. Կառավարության՝ հոկտեմբերի 8-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 153 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը:
 
Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 13 համայնքների 23 սուբվենցիոն ծրագիր՝ մարզերի հետևյալ բաշխվածությամբ. Արարատի մարզից՝ 1 ծրագիր, Արմավիրի մարզից՝ 8, Գեղարքունիքի մարզից՝ 2, Լոռու մարզից՝ 3, Կոտայքի մարզից՝ 1, Սյունիքի մարզից՝ 1, Տավուշի մարզից՝ 7 ծրագիր:
 
«Այս համաֆինանսավորմամբ արդեն կունենանք պետական բյուջեից 2026 թվականին տրամադրված ընդհանուր 13 մլրդ 165 մլն դրամի համաֆինանսավորված ծրագրեր»,-ասաց նա:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը, որոնք իրականացվում են սուբվենցիայով: Խոսքը վերոնշյալ մարզերի տարբեր համայնքներում ասֆալտապատման, փողոցների հիմնանորոգման, սալապատման, տուֆապատման աշխատանքների, մանկապարտեզի կառուցման ու հիմնանորոգման, փողոցների գազիֆիկացման, գազատարի կառուցման, բակային տարածքների խմելու ջրի համակարգի կառուցման, ոռոգման համակարգի, ոռոգման ջրամբարի կառուցման ու վերանորոգման, խմելու ջրի արտաքին ցանցի կառուցման, խմելու ջրի դիտահորերի և ջրաչափերի տեղադրման, հենապատերի կառուցման աշխատանքների մասին է:
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո