Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ի ցանցում հայտնաբերվել են նշանակալի խախտումներ՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից
Քաղաքականություն

Վենսը կոչ է արել Իրանին նվազեցնել ուրանի հարստացումը՝ հակամարտության ավարտին հասնելու նպատակով

Վենսը կոչ է արել Իրանին նվազեցնել ուրանի հարստացումը՝ հակամարտության ավարտին հասնելու նպատակով
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
 
Sputnik. ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Վաշինգտոնը բաց է Թեհրանի հետ համաձայնագիր կնքելու համար, սակայն կոնկրետ զիջումներ է պահանջում միջուկային հարցի հետ կապված։
 
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացման իր հնարավորությունները՝ հակամարտությանը վերջ դնելու համար։
«Reuters»-ին տված հարցազրույցում Վենսն ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ցանկացած համաձայնագիր պահանջում է, որ Թեհրանը կրճատի ուրանի հարստացման իր հնարավորությունները։
 
«Կարծում եմ, եթե նրանք (Իրանի իշխանությունները – խմբ.) ցանկանում են ցույց տալ միջուկային զենքի ստեղծման հարցում իրենց պատրաստակամությունը, ապա պետք է իրական քայլեր ձեռնարկեն (ուրանի – խմբ.) հարստացման հետ կապված իրենց հզորությունների վերաբերյալ», – ասել է նա։
 
ԱՄՆ փոխնախագահի խոսքով` Վաշինգտոնը բաց է Թեհրանի հետ համաձայնագիր կնքելու համար, սակայն կոնկրետ զիջումներ է պահանջում միջուկային հարցի վերաբերյալ։
 
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ էին փոխանակել։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո