Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Բագրատ Միկոյան. «Քոչարյանի իշխանության ժամանակ ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին անցնում
Իրավունք, օրենք, հասարակություն

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Այդ մասին «Լուրերին» հայտնում են Քննչական կոմիտեից:
 
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
 
Նաև տեղեկացրել ենք՝ դատախազը 2026 թվականի հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 207-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
 
Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:
 
Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Ա. Ա.-ն:
 
Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
 
Դատախազությունից 1lurer.am-ին տեղեկացրել էին՝ Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ:
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո