Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Բագրատ Միկոյան. «Քոչարյանի իշխանության ժամանակ ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին անցնում
Մամլո հաղորդագրություն

Քննարկվել են առողջապահության և կրթության ոլորտներում արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ռիսկերը և հնարավորությունները

Քննարկվել են առողջապահության և կրթության ոլորտներում արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ռիսկերը և հնարավորությունները
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալներ Գևորգ Մանթաշյանը և Տաթև Ասլանյանը սեպտեմբերի 28-ին ընդունել են OpenAI ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «ԱրՄեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ավետ Մանուկյանը։
 
Քննարկվել են առողջապահության և կրթության ոլորտներում արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ռիսկերը և հնարավորությունները, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիական լուծումների ներդրման և զարգացման հեռանկարները։
 
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առողջապահական կազմակերպությունների, բժիշկների և քաղաքացիների համար ԱԲ-ով աշխատող գործիքների կիրառման հնարավորություններին, ինչպես նաև ԱԲ լուծումները Հայաստանի գործող թվային առողջապահական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «ԱրՄեդ» համակարգին, ինտեգրելու ռիսկերին և հեռանկարներին։ Այս համատեքստում կարևորվել են տվյալների անվտանգությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և իրավական պահանջների պահպանումը։
 
Քննարկվել են նաև առողջապահության ոլորտում անվտանգ և վերահսկելի թվային միջավայրի ձևավորմանն ուղղված հնարավոր համագործակցության ուղղությունները։
 
OpenAI-ի ներկայացուցիչները ներկայացրել են առողջապահության և կրթության ոլորտներում ընկերության միջազգային փորձը, ինչպես նաև համապատասխան ԱԲ գործիքների կիրառման արդյունքները։
 
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառման ապահով ընդլայնմանը, այդ թվում՝ կրթական ծրագրերի զարգացման և ԱԲ-ի կիրառման լավագույն միջազգային փորձի ներդրման հնարավորություններին։
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո