Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Հոկտեմբերի 8-ի տվյալներով՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
Հասարակություն

Քննարկվել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնության նախապատրաստական աշխատանքները

Քննարկվել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնության նախապատրաստական աշխատանքները
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի մեծահասակների առաջնության կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
 
Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, պետական և մարզական կառույցների ներկայացուցիչներ։
 
Քննարկվել են առաջնության նախապատրաստական աշխատանքները՝ ենթակառուցվածքների պատրաստության, մարզական գույքի և տեխնիկական միջոցների ապահովման, բժշկական սպասարկման, լուսաբանման և կազմակերպչական այլ աշխատանքների վերաբերյալ։
 
Անդրադարձ է կատարվել Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցի կառուցման ընթացքին. կարևորվել է մարզադպրոցի՝ ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորումն ու անհրաժեշտ մարզական գույքով և սարքավորումներով ապահովումը։
 
Քննարկվել են նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսվող աշխատանքները։
 
Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է աշխատանքները սահմանված ժամկետներում և պատշաճ որակով իրականացնելու, ներգրավված կառույցների գործողությունները համակարգելու անհրաժեշտությունը։
 
Նիստում անդրադարձ է կատարվել նոյեմբերի 18-21-ը Երևանում կայանալիք Եվրոպական մարմնամարզության ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի նիստի կազմակերպմանը։ Տեխնիկական հանձնաժողովի այցի շրջանակում կարևորվել է Եվրոպայի 2027 թվականի առաջնության նախապատրաստական աշխատանքների ընթացքի ներկայացումը։
 
Նախնական տվյալներով՝ Եվրոպայի առաջնությանը սպասվում է շուրջ 35 երկրի 600-700 մասնակից՝ տղամարդկանց և կանանց մրցապայքարում։
 
Պատասխանատու կառույցներին հանձնարավել է սեղմ ժամկետներում հստակեցնել կազմակերպական բոլոր հարցերը, և աշխատանքները շարունակել համաձայնեցված ժամանակացույցով։
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո