Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Փաշինյանը՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում. «Մենք հասել ենք անհնարինին, և անհրաժեշտ է ամեն օր պահպանել ձեռք բերված խաղաղությունը»:
Մեկնաբանություն

Մեկնարկում ենք կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը. Անահիտ Ավանեսյան

Մեկնարկում ենք կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը. Անահիտ Ավանեսյան
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար

 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մեկնարկում ենք կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը:

Հայաստանում վերջին տարիներին նկատվում է հիվանդության վաղ փուլերում հայտնաբերման զգալի առաջընթաց․ 2018–2024 թվականներին I–III փուլերում հայտնաբերված դեպքերի մասնաբաժինը 60%-ից հասել է 87%-ի։ Միաժամանակ IV փուլում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է՝ 454-ից հասնելով 209-ի։
 
2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 1 478 նոր դեպք։ Թեև նախորդ տարվա համեմատ նոր դեպքերի թիվը նվազել է 9,5%-ով, հիվանդության կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը շարունակում են պահանջել հետևողական աշխատանք։
 
Պետության կողմից շարունակվում է նաև կրծքագեղձի քաղցկեղի թիրախային բուժման հասանելիության ապահովումը։
 
2020 թվականից գործող տրաստուզումաբի պետական ծրագրի շրջանակում վերջին 5 տարիներին բուժում է ստացել 1 277 պացիենտ։ Այս պահին ծրագրի շրջանակում բուժում է ստանում 208 պացիենտ։
 
2020–2025 թվականներին ծրագրին պետական բյուջեից հատկացվել է 4,1 մլրդ դրամ, իսկ 2026 թվականին նախատեսվել է ևս 670 մլն դրամ՝ 210 պացիենտի բուժման համար։
 
Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։ Խրախուսում եմ կանանց չհետաձգել բժշկական զննություններն ու անհրաժեշտ հետազոտությունները և հետևել մասնագետների խորհուրդներին»:

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո