Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Փաշինյանը՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում. «Մենք հասել ենք անհնարինին, և անհրաժեշտ է ամեն օր պահպանել ձեռք բերված խաղաղությունը»:
Մամլո հաղորդագրություն

Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ Չինաստանի ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի առթիվ. Նիկոլ Փաշինյան

Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ Չինաստանի ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի առթիվ. Նիկոլ Փաշինյան
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով:
 
Նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ Չինաստանի ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի առթիվ։
 
Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանը գրանցել է պատմակակ նշանակության ձեռքբերումներ, որոնք վկայում են չին ժողովրդի հետևողական աշխատանքի, ստեղծարար ներուժի և զարգացման հեռանկարային տեսլականի մասին՝ ամրապնդելով երկրի կարևոր դերակատարումն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում։
 
Առանձնահատուկ գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունն ու բազամոլորտ համագոր¬ծակ¬ցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության, որն այսօր հաջողությամբ զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։
 
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք գրանցել նոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարօրություն և առաջընթաց»։
 
Պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ընդունեք խնդրեմ ամենաջերմ շնորհավորանքներս ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի առթիվ։
 
Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանն անցել է պետականության ամրապնդման և զարգացման նշանակալի ճանապարհ և այսօր իր տնտեսական ներուժով, գիտատեխնոլոգիական կարողություններով և միջազգային ներգրավվածությամբ կարևոր դերակատարություն ունի գլոբալ զարգացման օրակարգում։
 
Ուրախությամբ եմ փաստում, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված՝ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են նոր մակարդակի՝ ձեռք բերելով ռազմավարական բովանդակություն:
 
Վստահ եմ, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կշարունակենք խորացնել մեր գործընկերությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։
 
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն, հարատև առաջընթաց և նորանոր ձեռքբերումներ»։
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո