Ռուսական զորքը հարձակումների ժամանակ անօդաչուներ է կիրառել։
Sputnik. ՌԴ բանակը գիշերը հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող տվյալների կենտրոնի և այլ օբյեկտների։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ ԶՈւ–ն շարունակում է հարվածներ հասցնել լոգիստիկ և հաղորդակցման կենտրոններին, ինչպես նաև նավերին, որոնք ծառայում են Ուկրաինայի զինված ուժերի շահերին», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գիշերը անօդաչուների հարվածների հետևանքով խոցվել են
Կիևում՝
տրանսպորտալոգիստիկ կենտրոնը («Ռենտա Լոգիստիկ» ՍՊԸ–ն), որի պահեստային շենքում անանձնակազմ մոտորանավերի արտադրության արհեստանոց էր կահավորված,
Օդեսայում և Օդեսայի մարզում՝
«HOSTING-UA» տվյալների կենտրոնը, որի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող հետախուզական և այլ ծառայողական տեղեկատվության մշակում էր իրականացվում։
Չեռնոմորսկի նավահանգստում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական գույքով և երկակի նշանակության բեռներով նավը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։