Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Փաշինյանը՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում. «Մենք հասել ենք անհնարինին, և անհրաժեշտ է ամեն օր պահպանել ձեռք բերված խաղաղությունը»:
Քաղաքականություն

Իրանի խորհրդարանը արագացված կարգով կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը

Իրանի խորհրդարանը արագացված կարգով կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար

Իրանի խորհրդարանը մշակել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու մասին օրինագիծ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Fars գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը։Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ներկայում ուսումնասիրման փուլում է, այդ թվում՝ դրա միջազգային հետևանքների գնահատման առումով։ Փոխխոսնակը հավելել է, որ փաստաթուղթը լիագումար նիստին կներկայացվի որպես հրատապ նշանակության հարց, ինչը օրենսդիրներից կպահանջի այն քննարկել նույն օրը։

Նիկզադը հիշեցրել է, որ Իրանը դադարեցրել է համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ 2025 թ. սեպտեմբերին։ Նա նշել է, որ Իրանը չի վստահում ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին, քանի որ վերջինս մակերեսային ստուգումներ է անցկացնում, «գովասանքի խոսքեր հնչեցնում, սակայն հեռանալուց հետո Իրանի դեմ բացասական զեկույց հրապարակում»։

 

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո