Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ ՆԳՆ-ի շրջիկ սպասարկման գրասենյակները կգործեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ մատուցելով ծառայություններ։
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«Մեկ in Մեկ»․Նոր կատագերություն մայրաքաղաքի կինոթատրոններում` Արկադի Դումիկյանի և Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ

«Մեկ in Մեկ»․Նոր կատագերություն մայրաքաղաքի կինոթատրոններում` Արկադի Դումիկյանի և Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
 
«Մեկ in Մեկ»․Նոր կատագերություն մայրաքաղաքի կինոթատրոններում, որն անտարբեր չի թողնի հայաստանցիներին։
 
Սա ոչ միայն թեթև կինոկատակերգություն է անշահախնդիր ընկերության և հավատարմության մասին, այլև հնարավորություն՝ մեկ ֆիլմում տեսնել սիրելի երգիչների, դերասանների և իհարկե, առանցքային հերոս՝ հանրահայտ make up արտիստ Գոհար Ավետիսյանին։   
 
«Sharm Pictures»-ի և «Mitoyan Production»-ի կողմից համատեղ ստեղծված ֆիլմը պատմում է իսկական ընկերների մասին, որոնք միշտ օգնության են գալիս, երբ պետք է հաղթահարել որևէ դժվարություն, դիմակայել փորձություններին, փրկել ընկերոջը վտանգներից։ 
Ֆիլմում նկարահանվել են Արկադի Դումիկյանը, Գոհար Ավետիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Զիրոյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը,Անժելա Սարգսյանը, Սոնա Շահգելդյանը, Թամարա Պետրոսյանը։  
 
Ինչպես ֆիլմի պրեմիերայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Գոհար Ավետիսյանը, ինքը համաձայնել է նկարահանվել ֆիլմում ոչ թե հոնորարի, այլ գաղափարի համար․«Ֆիլմում նկարահանվելն իմ մանկության երազանքն էր, շատ դժվար էր օրվա ընթացքում ժամեր շարունակ նկարահանվել, բայց ես երջանիկ եմ, որ համաձայնեցի»։ 
 
«Մեկ in Մեկ»–ում հերոսներին կտեսնեք զվարճալի, վտանգավոր և անսպասելի իրավիճակներում, ինչը ֆիլմը դարձնում է հետաքրքիր և դինամիկ։  
 
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Ջաղինյանն է, բեմադրող նկարիչը՝ Հրաչ Քեշիշյանը։ 
 
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո