Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ ՆԳՆ-ի շրջիկ սպասարկման գրասենյակները կգործեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ մատուցելով ծառայություններ։
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
 
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան։ 
 
Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ:
 
Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:
Հայկ Մարտիրոսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
 
Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Սինգապուրի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո