Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Մոսկվայում վայրէջք կատարելու խնդիրներ են ունեցել տասնյակ օդանավեր. ինչպիսին է իրավիճակը ՀՀ չվերթերի համա?
Մշակույթ

«Լոկո». Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» կներկայացվի խամաճիկային թատրոնի լեզվով

«Լոկո». Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» կներկայացվի խամաճիկային թատրոնի լեզվով
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
Սեպտեմբերի 24-ին «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը։
 
Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» ստեղծագործությունից ներշնչված «Լոկոն» մեզ տեղափոխում է 1834 թվականի Սանկտ Պետերբուրգ և պատմում համեստ պաշտոնյա Պոպրիշչինի մասին, որն անտանելի իրականությունից փախչելով՝ աստիճանաբար իր համար նոր ինքնություն է ստեղծում։ Խամաճիկները, դերասանական խաղը, շարժումն ու տեսողական պոեզիան միաձուլվում են՝ ստեղծելով նուրբ և ինքնատիպ բեմական աշխարհ։
 
Ներկայացումը խոսում է իրականության և երևակայության, բանականության և խելագարության փխրուն սահմանների, միայնության և այլ կյանք երազելու մարդկային ցանկության մասին։
 
Ժամը 15:00-ի ներկայացումը հիմնականում նախատեսված է խուլ և լսողության սահմանափակումներ ունեցող հանդիսատեսի համար և կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ համագործակցությամբ՝ «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի սոցիալական և ներառական ծրագրի շրջանակում։  Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է՝ թատրոնն ու մշակութային կյանքն ավելի հասանելի դարձնելու տարբեր հանրույթների համար։ Իսկ ժամը՝  19:30-ին ներկայացումը կցուցադրվի լայն հանրության համար։
 
Բեմադրիչներ՝ Նատաշա Բելովա, Տիտա Յակոբելի: Տևողությունը՝ 1 ժամ (12+): Տոմսերը՝ Tomsarkgh.am-ում:
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո