Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ
Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգով հանդես կգա Դիլիջանում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգով հանդես կգա Դիլիջանում
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծ համերգային ծրագրով հանդես կգա Դիլիջանում։
 
Green Rock հիմնադրամի, Green Rock ընկերության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև օգոստոսի 27-ին ստորագրված հուշագրի շրջանակում սա կլինի առաջին համատեղ միջոցառումը։
 
«Սիմֆոնիկ Դիլիջան» համերգային ծրագրում ընդգրկված են համաշխարհային և հայկական դասական երաժշտության հայտնի ստեղծագործություններ, այդ թվում՝ Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Դմիտրի Շոստակովիչի, Յոհան Շտրաուս II-ի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
 
Ծրագրի երկրորդ հատվածում կհնչեն նաև հանրահայտ ստեղծագործությունների սիմֆոնիկ մշակումներ՝ Մայքլ Ջեքսոնի «Black or White», System of a Down-ի «Aerials», Queen-ի «The Show Must Go On» և «We Are the Champions», ինչպես նաև Շարլ Ազնավուրի «Les plaisirs démodés» և «Emmenez-moi» երգերը։
 
Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, Դիլիջանի Villa 3 Community Hub-ի հարակից տարածքում՝ Մաքսիմ Գորկու 3/2 հասցեում։
 
Նշենք, որ հենց այս տարածքում Green Rock-ը նախատեսում է կառուցել Դիլիջանի նոր և ժամանակակից համերգասրահը։
 
Համերգը կազմակերպվում է Green Rock հիմնադրամի կողմից՝ Դիլիջանի մշակութային կյանքը հարստացնելու և քաղաքը որպես զբոսաշրջային ուղղություն առավել գրավիչ դարձնելու նպատակով։
 
Բացօթյա համերգի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո