Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Հոկտեմբերի 8-ի տվյալներով՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
Մշակույթ

Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»

Մեղրիում կանցկացվի  աննախադեպ  «ՏԱՐԱԶֆեստ»
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 4–7-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ-Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը:

«ՏԱՐԱԶֆեստ»-ը «Տերյան մշակութային կենտրոնի» ամենամյա առանցքային մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը:Այս տարի փառատոնը միավորում է պատվիրակությունների, դիզայներների և վարպետների ԱՊՀ և գործընկեր երկրներից, այդ թվում՝ Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:

Փառատոնի ծրագիրը իր մեջ ներառում է ավանդական և ժամանակակից էթնո-հավաքածուների ցուցադրություններ, միջազգային և հայաստանյան դիզայներների հեղինակային աշխատանքների ներկայացում, վարպետության դասեր և ցուցահանդես-վաճառք -ավանդական արհեստների,  տեքստիլի և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, «ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026»-ը ոչ միայն ազգային ինքնության ու դարավոր ավանդույթների արժևորման հարթակ է, այլև յուրօրինակ մշակութային կամուրջ, որը միավորում է տարբեր ժողովուրդների՝ արվեստի, գույների և ավանդական զարդանախշերի ընդհանուր լեզվով։

 

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո