Արմենպրես. Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նորընտիր նախագահի 100 օրվա աշխատանքի ամփոփում

  • 01-12-2021 12:00:00   | Հայաստան  |  

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի, ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի թիմի գլխավոր մարզիչ, Լեռնադահուկային կոմիտեի նախագահ Արսեն Ներսիսյանի, Սնոուբորդի կոմիտեի նախագահ Արման Ավետիսյանի ասուլիսը:
 
ԹԵՄԱ.- Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նորընտիր նախագահի 100 օրվա աշխատանքի ամփոփում, 2021-2022 թվականների մրցաշարի ներկայացում:
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:
 
+374 91 62 18 38
 
 
  -