Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները. «Beeline Armenia»- ի պարզաբանումը

Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները. «Beeline Armenia»- ի պարզաբանումը

  • 15-01-2022 17:49:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Beeline Armenia» ընկերությունը հայտարարություն է տարածել ինտերնետ կապի հասանելիության խնդիրների հետ կապված:
 
«Այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ: Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից:
 
Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար»,- նշված է հայտարարության մեջ:
 
«Beeline Armenia» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն