Բարդ բանակցությունների արդյունքում պետությանն են հանձնվել էլեկտրոնային արդարադատության E-Justice համակարգի բացառիկ գույքային իրավունքները

Բարդ բանակցությունների արդյունքում պետությանն են հանձնվել էլեկտրոնային արդարադատության E-Justice համակարգի բացառիկ գույքային իրավունքները

  • 14-01-2022 20:48:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին  «Մեյսիս Ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը հանձնեց պետական կարիքների համար համակարգչային ծրագրի բանալի կոդերը (source codes), ինչպես նաև գրաֆիկական, ձայնային տարրերի, տվյալների բազաների, համակարգչային ծրագրերի ստեղծման համար անհրաժեշտ նախապատրաստական նյութերը։ Այսպիսով, արդարադատության նախարարությունը ձեռք է բերում բացառիկ գույքային իրավունքներ՝ Էլեկտրոնային արդարադատության E-Justice համակարգը արդյունավետ կառուցելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադառության նախարարությունից: 
 
  Դեռևս 2018թ․-ին կնքվել էր պայմանագիր, սակայն պետությանը սեփականության իրավունքով չէին տրամադրվել ծրագրային կոդերը, ինչի պատճառով հնարավոր չէր ինքնուրույն զարգացնել E-Justice ծրագիրը։ ՀՀ Արդարադատության նախարարի խորհրդական Անի Մխիթարյանի ջանքերի շնորհիվ ամիսներ շարունակ տևած բանակցություններն արդյունք տվեցին։
 
  Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում «Մեյսիս Ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության կողմից ծրագրային ապահովման ամբողջական գործիքակազմի փոխանցումը պետությանը, որի հիման վրա արդեն իսկ կազմակերպվում են քաղաքացիական և վարչական գործերով էլեկտրոնային համակարգերի մշակման և ներդրման աշխատանքները։ Սա պետություն-մասնավոր բիզնես կայուն և փոխվստահելի համագործակցության լավագույն օրինակն է։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը
20-01-2022 11:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը

Նոյյան Տապան. հյուրն է Րաֆֆի Քորթոշյանը
20-01-2022 12:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Րաֆֆի Քորթոշյանը

Ноян Тапан на русском. Гость программы - Овсеп Хуршудян
20-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан на русском. Гость программы - Овсеп Хуршудян