Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա

  • 14-01-2022 19:36:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 14-ին, ժամը 13։36-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: 
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 155-րդ կմ-ին «DAF» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․) մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ:
 
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:
 
Տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի 159-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով ևս կան կուտակված ավտոմեքենաներ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։
 
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ (տրակտոր) արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա (50 քաղաքացի)․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը
20-01-2022 11:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը

Նոյյան Տապան. հյուրն է Րաֆֆի Քորթոշյանը
20-01-2022 12:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Րաֆֆի Քորթոշյանը

Ноян Тапан на русском. Гость программы - Овсеп Хуршудян
20-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан на русском. Гость программы - Овсеп Хуршудян