Հակառակորդը Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ ինտենսիվ կրակ է բացել. ՊՆ

Հակառակորդը Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ ինտենսիվ կրակ է բացել. ՊՆ

  • 09-12-2021 17:43:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից: 
 
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։  
 
Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն