Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. Արման Սարգսյան

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. Արման Սարգսյան

  • 09-12-2021 16:38:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
 
«Իրադրությունը բխում է այն հաղորդագրության բովանդակությունից, որը տարածվել է: Կխնդրեմ, ինչպես միշտ հետևել, հավատալ պաշտոնական լրահոսին, ավելորդ խուճապ տարածող տեղեկատվություն չսփռել»,- ասաց Սարգսյանը:
 
Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը