ԵՊՀ-ում բացվել է Ամերիկյան հետազոտությունների կենտրոն և մեկնարկել «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը

ԵՊՀ-ում բացվել է Ամերիկյան հետազոտությունների կենտրոն և մեկնարկել «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը

  • 09-12-2021 16:15:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացումը և «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկը
 
Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ մասնակցեց Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացմանը և Երևանի պետական համալսարանում «Ամերիկագիտություն» առաջին մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: 
 
2019թ․, դրամաշնորհ ստանալով ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակից, ԵՊՀ-ը ձեռնամուխ եղավ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ձևավորման աշխատանքներին։ Այս ծրագրի իրականացման աշխատանքներում ԵՊՀ-ի գործընկերն էր Արիզոնայի համալսարանը։ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը կծառայի որպես ԱՄՆ հասարակաքաղաքական իրողությունների շուրջ հետազոտությունների ու վերլուծությունների կարևոր կառույց։ Իսկ մագիստրոսական կրթական ծրագրով արդեն կատարվել է առաջին՝ 2021-22 ուստարվա ընդունելությունը։
 
«Այս մագիստրոսական կրթական ծրագիրը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս այստեղ՝ Հայաստանում, ուսումնասիրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսությունը, հասարակությունը, և արդյունքում նրանք ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կարողանում են առավել լավ պատկերացնել ու հայ հասարակությանը պարզաբանել ամերիկյան հասարակաքաղաքական իրողությունները», - ասաց դեսպան Թրեյսին։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն