Շուշիի շրջանում ականի պայթյունից երկու ադրբեջանցի են մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունից երկու ադրբեջանցի են մահացել

  • 09-12-2021 16:04:20   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիի շրջանում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է մահացել:
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
 
«Ականի պայթյունի հետևանքով զոհվել են երկու քաղաքացիական անձինք, որոնք վերանորոգման աշխատանքներ են իրականացրել Շուշիի շրջանի տարածքում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ մահացած քաղաքացիները եղել են շինարարական ընկերության աշխատակիցներ, որը վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Քարին տակ գյուղում:
 
Ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ օրս 44 օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետևանքով զոհվել է յոթ զինվորական, 29 քաղաքացիական անձ, ևս 109 զինվորական և 44 խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը