Դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի, բուհերին առաջարկվել է անցնել հեռավար կրթության․ ԱՆ

Դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի, բուհերին առաջարկվել է անցնել հեռավար կրթության․ ԱՆ

  • 25-10-2021 13:13:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի։ Նախարարությունը առաջարկել է նաև բուհերին անցնել հեռավար կրթության։
 
«Աշխարհում վիճակը լարված է, մեզ մոտ և՛ մահճակալային ֆոնդն է սպառվում, և՛ մասնագիտական ներուժը։ Բուհերին մոտ 15 օր առաջ առաջարկվել է անհայտ ժամանակով անցնել հեռավար կրթության, իսկ դպրոցներին ասվել է արձակուրդը մեկ շաբաթով երկրացնել»,-նշեց նա:
 
Խաչատրյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև մանկապարտեզներին։ «Լոքդաուն»-ի անցնելու հնարավորության մասին խոսելիս նա նշեց, որ պետությունը դեռ դրան պատրաստ չէ։
 
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով արձակուրդների օրերը սահմանվել էին, սակայն դրանք կերկարացվեն։
 
Նախարարի գործող հրամանով՝
 
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ։
 
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ։
 
3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ։
 
Դրանք մեկ շաբաթով կերկարացվեն։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը
07-12-2021 11:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը

Ноян Тапан на русском. Гость программы – Рубен Меграбян
07-12-2021 12:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан на русском. Гость программы – Рубен Меграбян