Ջերմուկում մեկնարկել են ենթակառուցվածքների արդիականացման մեծ ծավալի աշխատանքներ

Ջերմուկում մեկնարկել են ենթակառուցվածքների արդիականացման մեծ ծավալի աշխատանքներ

  • 23-10-2021 13:45:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը լինելով՝ Ջերմուկում նույնպես ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտություն կար։ Քաղաքում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնցից ներկայում իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները: Կկառուցվի նաև «Եղնիկի» դիտահրապարակը, որն արդեն նախագծման փուլում է:
 
Նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամ, որը ներդրվելու է Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում, որը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը