Ղրղզստանը պատրաստվում է հարվածային ԱԹՍ–ներ գնել Ռուսաստանից և Թուրքիայից. նախագահ

Ղրղզստանը պատրաստվում է հարվածային ԱԹՍ–ներ գնել Ռուսաստանից և Թուրքիայից. նախագահ

  • 23-10-2021 13:25:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Թուրք արտադրողներն արդեն պատրաստվում են «Bayraktar» անօդաչուների մատակարարումներին, ԱԹՍ–ները շուտով Ղրղզստանում կլինեն:
 
Ղրղզստանը մտադիր է հարվածային անօդաչու սարքեր ձեռք բերել Ռուսաստանից և Թուրքիայից։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Սադիր Ժապարովը։
 
«Մենք հարվածային դրոններ ենք գնում Թուրքիայից և Ռուսաստանից։ ՌԴ–ի օգնությամբ նաև վերանորոգում ենք ռեակտիվ ինքնաթիռները։ Այս ամենի դիմաց գումար է հատկացվում։ Անվճար չէ», - ասել է երկրի ղեկավարը՝ պատասխանելով երկրի զինված ուժերի ուժեղացմանը վերաբերող հարցին։
 
Ղրղզստանի փոխվարչապետ և Ազգային անվտանգության պետկոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայում արդեն ԱԹՍ–ներ են պատրաստում Բիշքեկի համար, սարքերը շուտով Ղրղզստան կհասնեն:
 
Նշենք, որ Թուրքիան ընդլայնել է «Bayraktar TB2» մարտական անօդաչուների արտահանումը Եթովպիա և Մարոկկո:
 
Հիշեցնենք` թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերն Ադրբեջանն օգտագործեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը