Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է հղիների արագ արձագանքման` ցամաքային տրանսպորտի միջոցով, արտագնա ծառայությունը իրականացման կարգը

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է հղիների արագ արձագանքման` ցամաքային տրանսպորտի միջոցով, արտագնա ծառայությունը իրականացման կարգը

  • 23-10-2021 10:42:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 19-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է Հանրապետության տարածքում հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման` ցամաքային տրանսպորտի միջոցով, արտագնա ծառայությունը իրականացման կարգը։
 
Իրավաբան.net-ը հայտնում է, որ հաստատվել են նաև հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման արտագնամծառայության միջոցով տեղափոխվող պացիենտներին ընդունող բժշկականմկազմակերպությունների հերթապահությունների ժամանակացույցը, հղիի/ծննդաբերի/ծննդկանի տեղափոխման թերթիկի ձևը, տեղափոխման գրանցամատյանի ձևը։
 
Հրամանով «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռ. Աբրահամյանին առաջարկվել է
 
1) սահմանել հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման արտագնա ծառայություն իրականացնող բրիգադի տնային հերթապահությունների ամսական ժամանակացույց,
 
2) ապահովել հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման արտագնա ծառայության անխափան աշխատանքը, այդ թվում շուրջօրյա հեռախոսակապի մատչելիությունը,
 
3) ապահովել արագ արձագանքման արտագնա ծառայության կանչերն իրականացնող ռեանիմոբիլի պատշաճ տեխնիկական վիճակը,
սարքավորումներով և դեղերով հագեցվածությունը, ինչպես նաև նախատեսել արագ արձագանքման անհետաձգելի ծառայություն իրականացնող ռեզերվային բրիգադ` միաժամանակ մեկից ավելի կանչ ստանալու դեպքում այն ներգրավելու նպատակով,
 
4) ապահովել հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման արտագնա ծառայության կանչերն իրականացնող անձնակազմի (բժիշկ/ներ, բուժքույր, դիսպետչեր, վարորդ) ուսուցումը նշված ծառայության իրականացման մասնագիտական և կազմակերպական հարցերի վերաբերյալ,
 
5) արագ արձագանքման արտագնա ծառայության ռեանիմոբիլի անսարքության դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարությանը, նշելով վերանորոգման աշխատանքների ենթադրվող տևողությունը: Տվյալ պարագայում կանչն իրականացնել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» անձնակազմի միջոցով, պայմանագրային հիմունքներով ներգրավելով այլ բժշկական կազմակերպության տրանսպորտային միջոց` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելով վերջինիս շահագործման փոխհատուցումը:
 
6) ապահովել արագ արձագանքման արտագնա ծառայության կողմից իրականացվող կանչերի գրանցում։
 
«Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Վ. Մանուկյանին և «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ա. Ասատրյանին առաջարկվել է` ապահովել ինտենսիվ բուժման և ռեանիմացիայի կարիք ունեցող հղիների և ծննդկանների ընդունումը ինտենսիվ խնամքի և վերակենդանացման բաժանմունք` հրամանով սահմանված ժամանակացույցին համապատասխան:
 
Հայաստանի Հանրապետության տարածքում հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման` ցամաքային տրանսպորտի միջոցով, արտագնա ծառայությունը իրականացման կարգ
 
1. Սույն կարգով կարգավորվում են հղիներին, ծննդաբերներին և ծննդկաններին ցուցաբերվող` ցամաքային տրանսպորտի միջոցով իրականացվող արագ արձագանքման արտագնա ծառայության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
 
2. Հայաստանի Հանրապետության տարածքում հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման արտագնա ծառայությունը իրականացվում է ««Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» միջոցով (24 ժամ գործող հեռախոսահամարն է 010-34-17-74, ծառայության ղեկավար` Վ. Գրիգորյան), որն իր մեջ ներառում է բժշկական օգնության իրականացում տեղում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տեղափոխում երրորդ մակարդակի ծննդօգնության կամ վերակենդանացման ծառայություն ունեցող բժշկական կազմակերպություն:
 
3. Մանկաբարձական ախտաբանության դեպքում հղին/ծննդաբերը/ծննդկանը տեղափոխվում է արագ արձագանքման արտագնա կանչն իրականացնող բժշկական կազմակերպություն, իսկ ինտենսիվ բժշկական օգնության կարիք առաջանալու դեպքում` ծննդօգնության երրորդ մակարդակի ծառայություն ունեցող բազմապրոֆիլային բժշկական կազմակերպության վերակենդանացման բաժանմունք, համաձայն սույն հրամանի հավելված N2-ով սահմանված ժամանակացույցի:
 
4. Հիվանդի վիճակը գնահատվում և տեղափոխման թույլատրելիության մասին որոշումը կայացվում է համատեղ` կանչ տվող բուժհաստատության բուժող բժշկի, կանչն իրականացնող բժշկի, իսկ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման արտագնա ծառայության ղեկավարի հետ համաձայնեցմամբ, ինտենսիվ խնամքի կարիք ունեցող հղիի, ծննդաբերի և ծննդկանի տեղափոխման դեպքում` տեղեկացնելով նաև սույն հրամանի հավելված N2-ով հաստատված ժամանակացույցով տվյալ օրվա հերթապահ` երրորդ մակարդակի վերակենդանացման ծառայություն ունեցող բազմապրոֆիլային բժշկական կազմակերպության ինտենսիվ խնամքի և վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկին («Աստղիկ» ԲԿ-ի 24 ժամ գործող հեռախոսահամարն է 055-55-61-24, «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի 24 ժամ գործող հեռախոսահամարն է 015-47-21-36):
 
5. Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության կանչը տրվում է բժշկական կազմակերպությունների տնօրենի կամ տվյալ օրվա հերթապահ բժշկի կողմից:
 
6. Հրատապ լուծում պահանջող դեպքերում հղիի/ծննդաբերի/ծննդկանի տեղափոխումը կարող է կազմակերպվել տվյալ մարզի այն հիվանդանոցային բժշկական կազմակերպության շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով, որը հագեցված է ռեանիմոբիլով (անկախ պացիենտի տվյալ բնակավայրում ապրելու հանգամանքից)` տեղափոխող հիվանդանոցային բժշկական կազմակերպության բժշկական անձնակազմի ուղեկցությամբ և ընդունող բժշկական կազմակերպության հետ համաձայնեցմամբ:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը