Որոշակի բլեֆի բաղադրիչ կա Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում. Վարդան Ոսկանյան

Որոշակի բլեֆի բաղադրիչ կա Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում. Վարդան Ոսկանյան

  • 22-10-2021 20:20:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Միայն Հայաստանի հզորացմամբ մենք չենք կարողանալու որևէ խնդիր լուծել, քանի որ մեզ զուգահեռ հզորանալու են նաև թշնամիները, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը տիրապետում են ավելի շատ ռեսուրսների, բայց դրանք անսահման չեն»,-«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով համաժողովում ասալ է իրանագետ Վարդան Ոսկանյանը, փոխանցում է Panorama.am-ը: 
 
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչքան ռեսուրսներ ունեն այդ երկու պետությունները և դրանք որքանով են իրենց սպառնալիքներում դիմում բլեֆի մեխանիզմներին:
 
«Ես կարծում եմ, որ որոշակի բլեֆի բաղադրիչ կա Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում»,-ասաց Ոսկանյանը, բայց և նկատեց, որ չպետք է թերագնահատել թշնամուն:
 
Բերելով օրինակ՝ բանախոսը նկատեց, որ երբ Ադրբեջանն իր ռազմական ծախսերն ավելացնում է 500 մլն դոլարով, ապա այն բացարձակ ավելացում չէ, այլ պատերազմում նրա կրած հսկայական կորուստների մի մասի փոխհատուցում:
 
Նա հայտնեց, որ հետագա քայլերի համար հայկական կողմը պետք է հաշվի առնի ներադրբեջանական տրամադրությունները:
 
Վարդան Ոսկանյանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ այդ երկրի ներսում ձևավորվել են կեղծ տրամադրություններ, որ այնտեղ առակա բոլոր խնդիրները՝ սկսած տնտեսականից, վերջացրած էթնիկի, առնչվում են Արցախի հիմնախնդրի հետ:
 
Իրանագետը ներկայացրեց, որ Բաքվի իշխանություններն ասում էին, որ Արացախի հիմնահարցի լուծումից հետո, այդ բոլոր հարցերը լուծվելու են, որը որևէ աղերս չունի իրականության հետ:
 
«Նույն բլեֆի սահմաններում Բաքվի բռնապետը հայտարարում է, որ արցախյան հիմնահարցը լուծվել է, բայց բոլորը գիտեն, որ չի լուծվել՝ բաց է մնացել»,-ասաց Ոսկանյանը:
 
Ըստ նրա՝ Ադրբեջանի հասարարկությունը սպասում է, որ Արցախից հետո այդ հարցերը լուծվեն, բայց այնտեղ որևէ հարց չի լուծվում և բերեց Թալիշների լեզվի խնդրի օրինակը, որը Ադրբեջանի իշխանությունները խոստացել էին լուծել Արցախի հիմնախնդիրն լուծելուց հետո, բայց ներկայում որևէ տեղաշարժ չկա:
 
«Ադրբեջանի հասարակական խոսույթին հետևողները կարող են արձանագրել, որ միջին վիճակագրական ադրբեջանցին համարում է, որ, իրենց եզրաբանությամբ, եթե «ազատագրվել» է Շուշին, ապա նա իր կենցաղի, տնտեսական բարելավման առումով որևէ օգուտ պետք է ունենան, որը չկա»,-շեշտեց Ոսկանյանը և հավելեց, որ Շուշիի հետ կապված մեծ խնդիր կա նաև Ադբեջանի քաղաքական էլիտայում, որովհետև Բաքվի բռնապետը թե գործողություններով, թե հտեռորաբանությամբ իր նախարարներին փողոցային բառերով ասում էր, որ Շուշիում ամեն ինչ պատկանում է իրեն  և այն արքունական քաղաք է:
 
Նկատելով, որ այդ սպասումները բավականին խոցելի են՝ իրանագետը մատնանշեց Բաքվին թուլացնող մեկ այլ հանգամանք. «Թվում էր, թե հաղթանակից հետո Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է բարձրանա, բայց դրա կորուստ տեղի ունեցավ»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը