Մոսկվան Անդրկովկասում «3+3» ձևաչափի հնարավորինս շուտ գործարկման հույս ունի

Մոսկվան Անդրկովկասում «3+3» ձևաչափի հնարավորինս շուտ գործարկման հույս ունի

  • 22-10-2021 10:56:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանը հույս ունի Անդրկովկասում «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հնարավորինս շուտ գործարկման, սակայն արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, այդ գործընթացը խոչընդոտելու փորձեր են անում, երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Մենք տեսնում ենք մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ցանկությունը՝ խանգարել որոշ գործընթացների», - նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը, փորձելով կանխել բանակցային մեխանիզմի գործարկումը, ապատեղեկատվություն է տարածում՝ Մոսկվային վերագրելով այդ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը։
 
Զախարովան հիշեցրել է, որ նման մեխանիզմ ստեղծելու գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
 
Շաբաթասկզբին Վրաստան այցի ժամանակ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մասնավորապես հայտարարել է․ - «Մինչև որևէ նոր հարթակի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնակցել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի պայմանագիրը»։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը