Հայաստանը 3 մլն դոլար դրամաշնորհ կստանա Covid-19–ի դեմ պայքարելու համար

Հայաստանը 3 մլն դոլար դրամաշնորհ կստանա Covid-19–ի դեմ պայքարելու համար

  • 21-10-2021 12:19:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ կառավարությունն արդեն նախատեսել է 3 մլն դոլարով վերազինել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի երկու մասնաճյուղերը։
 
Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին 3 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի Covid-19–ի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
 
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց բանկի ՀՀ–ի ու Եվրասիական զարգացման բանկի միջև «համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
 
Դրամաշնորհը հաստատվելու պարագայում հատկացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից` «Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի շրջանակրում։
 
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 16․09․2021թ․–ին։
 
ՀՀ կառավարությունն արդեն նախատեսել է 3 մլն դոլարով վերազինել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Արարատի և Արմավիրի մարզերային մասնաճյուղերը։
 
Հարկ է նշել, որ ՀՎԿԱԿ-ի մարզային տասը մասնաճյուղից հինգը (Շիրակ, Լոռի, Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ) արդեն իսկ վերակառուցվել/կառուցվել և հագեցվել են լաբորատոր սարքավորումներով:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը