Ռուս սահմանապահները դուրս են գալիս, Բաքվի զինվորականները մտնում են․ սահմանազատման սողացող մեխանիզմը

Ռուս սահմանապահները դուրս են գալիս, Բաքվի զինվորականները մտնում են․ սահմանազատման սողացող մեխանիզմը

  • 20-10-2021 21:04:18   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am ՀՀ Սյունիքի մարզի Փայլասարի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի նկարագրությունը բացում է Հայաստանին Ռուսաստանից պարտադրվող «սահմանազատման» տեխնոլոգիան։ Ըստ նրա, անցյալ տարվանից «բանակցություններ ընթացան այդ սարի հետ կապված, հունվար-փետրվարին որոշվեց, որ ադրբեջանցիները տեղակայվում են այդ հատվածում, հարեւանությամբ մեր հայ սահմանապահներն են տեղակայվում, ինչպես նաեւ անմիջական հարեւանությամբ ռուս սահմանապահները, եւ հարակից ճանապարհն օգտագործվում է եւ մեր կողմից, եւ իրենց: Երկու օր առաջվա դրությամբ ռուս սահմանապահները էդտեղից դուրս են գալիս, ճանապարհը փակվում է ադրբեջանցիների կողմից արգելափակոցով: Հիմա մենք այնտեղ ելումուտ չունենք ընդհանրապես»։
 
Փայլասարի օրինակը եզակի չէ, այս առումով։ Լրագիրը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, որ ՀՀ տարածք Բաքվի ներխուժումները տեղի են ունենում Ռուսաստանի առաջնորդությամբ, Հայաստանին պարտադրվող սահմանազատման, իականության մեջ՝ Խոզնավար-Սոթք-Տավուշ Ռուսաստանի ճակատային գծի ձեւավորման համար։ Հադրութի շրջանի հայկական վերահսկողության տակ մնացած Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերը Բաքվին հանձնելուց սկսած՝ Ռուսաստանը կիրառում է այս մեթոդը ՀՀ տարածքի վրա, ՀՀ իշխանության համաձայնության պայմաններում։ Դրա վկայությունն է այն, որ Փայլասարի իրադարձությունների վերաբերյալ իր պարզաբանման մեջ ՀՀ ԱԱԾ-ն կիրառել է «պետական սահման» արտահայտությունը, իսկ ՊՆ պաշտոնյաները տալիս են անորոշ բացատրություններ։
 
 
Սյունիքի մարզում ՌԴ կիրառած այս մեթոդն ուղղված է նաեւ թուրքերի համար միջանցքների ապահովմանը, ՀՀ տարածքում ռազմավարական հատվածները Բաքվին հանձնելու միջոցով։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը