Պեկինում Ձմեռային օլիմպիադային ընդառաջ բնակիչներին առաջարկում են կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը

Պեկինում Ձմեռային օլիմպիադային ընդառաջ բնակիչներին առաջարկում են կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը

  • 20-10-2021 13:28:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, որտեղ հաջորդ տարվա փետրվարին տեղի կունենա Ձմեռային օլիմպիադան, բնակիչներին առաջարկում են կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը:
 
Այն կտրվի չափահասներին, ովքեր առնվազն կես տարի առաջ երկրորդ անգամ են պատվաստանյութ ստացել:
 
Չինաստանի կառավարության որոշմամբ, միայն երկրի բնակիչները կարող են որպես հանդիսատեսներ ներկա լինել Ձմեռային օլիմպիադային:
 
Մարզիկները Չինաստան մեկնելուց առաջ պարտավոր են պատվաստվել կամ արդեն Չինաստանում ենթարկվել 21-օրյա կարանտինի:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը