Իսրայելում հայտնաբերել են կորոնավիրուսի AY.4.2 նոր տարբերակով առաջին ախտահարվածին

Իսրայելում հայտնաբերել են կորոնավիրուսի AY.4.2 նոր տարբերակով առաջին ախտահարվածին

  • 20-10-2021 12:34:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Կորոնավիրուսի «դելտա» շտամի AY.4.2 նոր ենթատեսակով վարակման առաջին դեպքն են հայտնաբերել Իսրայելում, որն ամռան կեսերին հայտնվել Էր Եվոպայի մի քանի երկրներում: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել Է Իսրայելի I24 հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրուսը հայտնաբերվել Է հոկտեմբերի 19-ի երեկոյան Բեն Գուրիոն օդանավակայանում 11-ամյա երեխայի մոտ, որը ժամանել Էր Մոլդովայից: Դրանից հետո երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչները պաշտոնապես հավաստեցին AY.4.2 տարբերակով վարակման առաջին դեպքը, հայտնում Է հեռուստաալիքը՝ նշելով, որ ախտահարվածն Իսրայել վերադառնալուց հետո ոչ մեկի հետ չի շփվել եւ գտնվում Է մեկուսացման մեջ:
 
AY.4.2 տարատեսակը հայտնաբերվել Է հուլիսին Մեծ Բրիտանիայում, BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի տվյալների համաձայն՝ արդեն դրան Է բաժին ընկնում երկրում վարակման բոլոր նոր դեպքերի շուրջ 6 տոկոսը: Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստումն սկսվել Է անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին, հուլիսի 30-ին երկրում սկսել են կատարել այդ պատրաստուկի երրորդ ներարկումը նրանց, ովքեր երկրորդ դեղաչափով պատվաստվել են ավելի քան հինգ ամիս առաջ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս Pfizer պատրաստուկի առաջին դեղաչափն ստացել Է 6,2 միլիոն իսրայելացի, երկուսը՝ 5,7 միլիոն, երեքը՝ 3,8 միլիոն: Իսրայելի բնակչությունը հասնում Է 9,3 միլիոնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը