Քարվաճառում շինաշխատանքների ժամանակ ադրբեջանցի վարորդ է մահացել. Sputnik

Քարվաճառում շինաշխատանքների ժամանակ ադրբեջանցի վարորդ է մահացել. Sputnik

  • 19-10-2021 20:20:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի հսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում՝ ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ:
 
Sputnik. Ադրբեջանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում Քարվաճառի շրջանում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ էքսկավատորի վարորդի մահանալու առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Sputnik Ադրբեջանի կայքից։ Հայտնում են, որ շինաշխատանքների ընթացքում Բահրուզ Ջաբրաիլովի էքսկավատորի վրա են ընկել ժայռաբեկորներ։ Նա մահացել է ստացած վնասվածքների հետևանքով։
Տեղեկացվում է նաև, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին Քարվաճառի շրջանում ճանապարհի շինարարության ժամանակ North West Construction ընկերության էքսկավատորի վրա քարաթափման հետևանքով մահացել էր վարորդ Ջեբրաիլով Բահրուզ Իսրայիլ օղլուն:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը