Հայտնի է, թե Երևանում որտեղ է կառուցվելու ռուսական ուղղափառ եկեղեցին

Հայտնի է, թե Երևանում որտեղ է կառուցվելու ռուսական ուղղափառ եկեղեցին

  • 19-10-2021 18:00:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանում ռուսական ուղղափառ եկեղեցին նախատեսվում է կառուցել քաղաքում չպահպանված առաջին ուղղափառ եկեղեցու վայրում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Ռուս ուղղափառ եկեղեցու Հայաստանի և Երևանի արքեպիսկոպոս Լեոնիդ Գորբաչովը, հայտնում է Factor.am-ը։
 
«Հայաստանում ուղղափառների միավորման կենտրոններից մեկը կդառնա առաջնորդանիստ համալիրը, որի կառուցումը նախատեսվում է Երևանում։ Ուշագրավ է, որ առաջին ուղղափառ եկեղեցին Երևանում՝ օծված ի պատիվ Սուրբ Աստվածածնի, ժամանակին գտնվել է այն նույն վայրում, որտեղ այժմ նախատեսվում է համալիրի կառուցումը: Ցավոք, տաճարը չի պահպանվել, ինչպես և բազմաթիվ քրիստոնեական սրբավայրեր»,- ասել է արքեպիսկոպոսը։
 
Այնուամենայնիվ, ըստ արքեպիսկոպոսի՝ վաղ է խոսել դրա կառուցման ժամկետների մասին: «Առաջնային խնդիրն է՝ ավարտել Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու լիարժեք կարգավիճակ ստանալու գործընթացը․ իրավաբանական անձի ու Երևանի ու Հայոց թեմի գրանցումը, ինչը թույլ կտա ակտիվորեն զարգանալ, շփվել հոգևորականների և հավատացյալների, դիվանագիտական ներկայացուցչությունների, Հայաստանում ռուսական կազմակերպությունների և ընկերությունների, մեր հայրենակիցների հետ»,- նշել է Լեոնիդ արքեպիսկոպոսը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը