Մոսկվան դադարեցնում է իր առաքելության գործունեությունը ՆԱՏՕ–ում

Մոսկվան դադարեցնում է իր առաքելության գործունեությունը ՆԱՏՕ–ում

  • 18-10-2021 18:23:00   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Ռուսաստանը դադարեցնում է իր մշտական ​​ներկայացուցչության աշխատանքը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ինչպես նաև Մոսկվայում դաշինքի ռազմական առաքելության գործունեությունը: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 1-ից հանվում է աշխատակիցների հավատարմագրումը՝ հայտնում է Eueonews-ը:
 
«ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ հավասար երկխոսությամբ կամ համատեղ աշխատանքով: Եթե այդպես է, ապա մենք հարկ չենք համարում ձևացնել, թե տեսանելի ապագայում ցանկացած փոփոխություն հնարավոր է, քանի որ ՆԱՏՕ-ն արդեն հայտարարել է նման փոփոխությունների անհնարինության մասին: ՆԱՏՕ-ի կողմից նպատակաուղղված քայլերի արդյունքում մենք չունենք տարրական դիվանագիտական ​​գործունեության պայմաններ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը:
 
Որոշումը Մոսկվայի պատասխանն էր Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռուսական ներկայացուցչության թվի նվազեցմանը: Դաշինքը Ռուսաստանին թույլ է տվել պահպանել դիվանագիտական ​​առաքելության 20 պաշտոնյայից 10-ին՝ որոշ դիվանագետների պիտակավորելով որպես հետախուզության աշխատակիցներ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը