Իրանը կենտրոնացած է Հայաստանի հետ առևտրի հետագա ակտիվացման ուղղությամբ

Իրանը կենտրոնացած է Հայաստանի հետ առևտրի հետագա ակտիվացման ուղղությամբ

  • 18-10-2021 18:01:50   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի արտահանման խթանման կազմակերպության (EPO) ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանը կենտրոնացած է Հայաստանի հետ առևտրի հետագա ակտիվացման ուղղությամբ և իր հարևան երկրների հետ հարաբերություններում առաջնահերթություն է տալիս տնտեսական կապերի և արտահանման ուղղությունների զարգացմանը։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը, փոխանցում է Factor.am-ը:
 
Ալի-Ռեզա Պեյմանխահը EPO-ի ներկայացուցիչների 17-րդ նստաշրջանում ունեցած ելույթում նաև հայտարարել է, որ առևտրային ենթակառուցվածքներն արդիականացման կարիք ունեն, և արտահանման ապրանքների բազմազանությունը նույնպես կարևոր է՝ երկրից արտահանումը խթանելու համար: Նա հայտարարել է, որ Իրանը կենտրոնացած է Հայաստանի հետ առևտրի հետագա ակտիվացման վրա՝ կրկնելով, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ Կասպից ծովում 6 նոր նավագնացության ուղիների ստեղծման վերաբերյալ:
 
Անդրադառնալով առևտրային պայմանագրերին և համաձայնագրերին, մասնավորապես՝ Եվրասիայի հետ կապված, EPO-ի ղեկավարն ասել է, որ առևտրի ընթացքում անհրաժեշտ է երկկողմ փոխգործակցություն մասնավոր հատվածի հետ, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվիստները կարող են արդյունավետ համագործակցության միջոցով նպաստել առևտրային ենթակառուցվածքների բարելավմանը: 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը