Մահացել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

Մահացել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

  • 18-10-2021 17:48:02   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կյանքի 85-րդ տարում կորոնավիրուսի հետեւանքներից մահացել Է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է հոկտեմբերի 18-ին նրա ընտանիքի անդամների կողմից տարածված հայտարարության մեջ:
 
«Գեներալ Քոլին Փաուելը՝ նախկին պետքարտուղարը եւ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը, այսօր առավոտյան մահացել Է COVID-19-ի հարուցած բարդությունների հետեւանքով»,-նշվում Է հայտարարության մեջ:
 
Փաուելը 2001-2005 թվականներին պետքարտուղարի պաշտոնն Է զբաղեցրել ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի վարչակազմում, որը հանրապետական Է: 1989-1993 թվականներին Փաուելը եղել Է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը: 1987-1989 թվականներին Փաուելն աշխատել Է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ազգային անվտանգության հարցերով օգնական, նա նույնպես հանրապետական Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը