Պենտագոնի ղեկավարը խոսել է 3+3 ձեւաչափի մասին

Պենտագոնի ղեկավարը խոսել է 3+3 ձեւաչափի մասին

  • 18-10-2021 16:55:17   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այցով Վրաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է «3 + 3» ձևաչափին։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
 
Օսթինի խոսքերով, Ռուսաստանը, նախքան որևէ նոր հարթակի մասին խոսելը, պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը։
 
«Ինչ վերաբերում է 3 + 3 ձևաչափին, ապա առաջարկի հետ կապված ես ուղղակի ասացի, որ Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20%-ը, պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը, նախքան որևէ նոր հարթակի մասին խոսելը: Նախքան խոսելը Հարավային Կովկասի երկրների համագործակցության մասին, նրանք պետք է ամրապնդեն տարածաշրջանային համագործակցությունը», - ասել է Լլոյդ Օսթինը։
 
Հիշեցնենք, որ Ռուսաստանն առաջարկում է ստեղծել «3 + 3» բանակցային ձևաչափ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի ու ՌԴ մասնակցությամբ։ Վրաստանը հայտարարում է, որ դեմ է այս ձևաչափին ու առաջարկում նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը