Ալիևն այցելել է Ֆիզուլի

Ալիևն այցելել է Ֆիզուլի

  • 18-10-2021 13:24:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նախօրեին ժամանել է Ֆիզուլիի շրջան։ Այցը կազմակերպվել է ադրբեջանական ուժերի կողմից Ֆիզուլի քաղաքի գրավման առաջին տարելիցի օրը։
 
Ադրբեջանական լրատվամիջոցները Ալիևի այցի մասին պատմող տեսանյութերը հրապարակել են այսօր։
 
«ԱզերԹԱջ» գործակալության փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը առաջին տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ միասին մասնակցել է Ֆիզուլի-Աղդամ ավտոճանապարահի շինարարության մեկնարկի առթիվ կազմակերպված արարողությանը, ինչպես նաև այցելել է Ֆիզուլիի նորակառույց օդանավակայան, որն անցած շաբաթավերջին միջազգային գրանցում էր ստացել։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը