Հայտնի են Շամիրամ և Ֆիոլետովո համայնքների ղեկավարների անունները

Հայտնի են Շամիրամ և Ֆիոլետովո համայնքների ղեկավարների անունները

  • 18-10-2021 12:29:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հոկտեմբերի 17-ին Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվել են են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
 
Նշված երեք համայնքից 1-ում ընթացել են ավագանու անդամի, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
 
ԿԸՀ-ն հրապարակել է համայնքների ղեկավարների ընտրության նախնական տվյալները:  
 
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն՝ Բրոյան Մրազը, ստացել է 129 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը 521 էր: Քվեարկությանը մասնակցել է 135 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը 4 է, դեմ է քվեարկել 2 ընտրող:
 
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ղեկավարի համար պայքարում էին Պավել Զադորկինը (79), Վալերի Նազարովը (35) և Ալեքսեյ Չիչյովը (103):
 
Ամենաշատ ձայնը ստացել է Ալեքսեյ Չիչյովը:
 
Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 805 է, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 224: Անվավեր քվեաթերթիկների թիվը 6-ն է:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը