Մեղրիում կայացած ՏԻՄ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը

Մեղրիում կայացած ՏԻՄ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը

  • 18-10-2021 11:18:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական Ժամանակ. Մեղրի համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստանալով ձայների 42,8 տոկոսը:
 
«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 32,8 տոկոսը, Ազատական կուսակցությունը՝ 14.4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 9,8 տոկոսը:
 
Նշենք, որ հաղթող կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը:
 
Մեղրի համայնքի համամասնական ընտրություններին իրենց թեկնածուներին են առաջադրել Ազատական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը