Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հրավերով կմեկնի Մոսկվա

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հրավերով կմեկնի Մոսկվա

  • 16-10-2021 17:20:00   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին կայցելի Մոսկվա՝ գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը: Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «mehrnews.com»–ը։
 
Այցի նպատակը Ռուսաստանի հետ փոխհամագործակցությունը զարգացնելն է:
 
Այս մասին հայտարարություն է արել Ռուսաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոքադդամը՝ նշելով, որ գեներալ-մայորը հաջորդ շաբաթ կուղևորվի Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով:  
 
Պաշտոնյայի խոսքով՝ նախատեսվում է քննարկել համագործակցության զարգացմանը և համատեղ պաշտպանությանը և ռազմական ոլորտում հարաբերություններին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը